Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ (ՎԶԵԲ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՖՐԱՆՍ ՎԻԿԵՐՍԻՆ
Հինգշաբթի, 19 Հունվար 2017 16:17

Այսօր՝ հունվարի 19-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսին: Քաղաքապետը նախ ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա ներկայացրեց պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքի հետ կապված առաջիկա ծրագրերն ու անելիքները: Քաղաքապետն այնուհետ խոսեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից տրամադրվող 23.8 մլն դրամաշնորհային-վարկային ծրագրի մասին: Ֆրանս Վիկերսին իր հերթին ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ապա խոսեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ)- Հայաստան համագործակցության և Գյումրիում իրականացվելիք ծրագրի մասին, միաժամանակ նշելով, որ այն համատեղ ներդրված ջանքերի արդյունք է: Ֆրանս Վիկերսն այնուհետ խոսեց նաև հետագայում իրականացվելիք հնարավոր այլ ծրագրերի մասին:

class="caption" width="650" />