Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Եվրոպայի օրը Գյումրիում

  Եվրոպայի օրը Գյումրիում

  «ճանապարհ դեպի եվրոպա» խորագրի ներքո մայիսի 19-ին Եվրոպայի հրապարակում (Սև բերդի տարածք) նշվեց Եվրոպայի օրը: Ներկաներին ողջունեցին և շնորհավորական խոսքով հանդես եկան ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետն իր խոսքում անդրադարձավ ԵՄ դեսպանության հետ ունեցած համագործակցության, նրանց կողմից Գյումրիում իրականացված ծրագրերի մասին. «Եվրամիության գրասենյակ է բացվելու Գյումրիում, ծրագիրը արդեն կա տեսլականում: Սա մեզ համար կլինի շատ մեծ հաջողություն»,-ավելացրեց քաղաքապետը:

  Քաղաքապետը ԵՄ դեսպանի հետ շրջեց տարածքում տեղադրված տաղավարներով, որտեղ ներկայացված էին Եվրամիության ֆինանսավորմամբ Շիրակի մարզում և Գյումրիում իրականացվող ծրագրերը: Տոնական օրը եզրափակվեց Սև բերդում տեղի ունեցած համերգով, որի ընթացքում ելույթ ունեցավ Արամ MP3-ը: