Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորին և իսրայելական «ԼՈՋԻՍՏԻՔ ԷՖ ԹԻ ԶԻ» ՍՊԻ տնօրեն Հայկ Մաղաքյանին

Ապրիլի 23-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորին և իսրայելական «ԼՈՋԻՍՏԻՔ ԷՖ ԹԻ ԶԻ» ՍՊԻ տնօրեն Հայկ Մաղաքյանին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին Գյումրիի տարածքում նախատեսված լոգիստիկ ազատ տնտեսական գոտու (այսուհետ՝ «Լոգիստիկ ԱՏԳ»), դրա իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի, առաջիկա անելիքների և մի շարք այլ հարցերի մասին: Ցվի Կան-Տորն իր խոսքում նշեց, որ վերը նշված ծրագրի հայտն առաջիկա օրերին պաշտոնապես կներկայացվի ՀՀ կառավարություն, այն պետք է քննարկի, հաստատի կառավարությունում, դրա հիման վրա կայացվի կառավարության որոշում, որին կհաջորդի մի շարք կառույցների հետ պայմանագրերի կնքման գործընթաց: Վերը նշված գործընթացներով պայմանավորված ՝ ծրագրի իրականացման հստակ ժամկետ Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորին դժվարացավ նշել: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ խոսեց քաղաքի մուտքից լոգիստիկ կենտրոն տանող շրջանցող ճանապարհի կառուցման մասով տարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ այս պահին իրականացվում են ճանապարհի նախագծման աշխատանքները:

Նշենք, որ 2018 թվականին Գյումրու քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Սամվել Բալասանյանի և «ԼՈՋԻՍՏԻՔ ԷՖ ԹԻ ԶԻ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Հայկ Մաղաքյանի, կնքեց փոխըմբռնման հուշագիր: Ընկերությունը հետաքրքրված է Գյումրիի տարածքում զարգացնելու, կառուցելու և շահագործելու օդային փոխադրումներ իրականացնող օդանավերով փոխադրվող ապրանքների համար նախատեսված լոգիստիկ ազատ տնտեսական գոտի (այսուհետ՝ «Լոգիստիկ ԱՏԳ»), իսկ քաղաքապետարանը աջակցում է ընկերության նախաձեռնությանը և պատրաստակամ է վերջինիս հետ համագործակցելու և օժանդակելու Լոգիստիկ ԱՏԳ-ի զարգացման հարցում։