Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Մայիսի 16-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում բացվեց ՄՌՏ «էքսպերտ» ախտորոշիչ կենտրոն

Մայիսի 16-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում բացվեց ՄՌՏ «էքսպերտ» ախտորոշիչ կենտրոն: Կենտրոնի բացմանը ներկա էին առողջպահության նախարար Արսեն Թորոսյանը,Ազգային ժողովի պատգամավորներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և այլք:

Քաղաքապետն իր խոսքում կարևորեց ախտորոշիչ կենտրոնի բացումը Գյումրիում, ապա ընդգծեց, որ այն սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող մարզի ու քաղաքի բնակչությանն այլևս հնարավորություն կտա տեղում անցնել հետազոտություն: Քաղաքապետն այնուհետ իր խոսքում վստահություն հայտնեց, որ հետագայում ևս մարզի ու քաղաքի առողջապահական ոլորտը կլինի նախարարության ուշադրության կենտրոնում:

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն իր խոսքում ընդգծեց, որ ախտորոշիչ կենտրոնի առկայությունը մարզում նպաստելու է Շիրակի մարզի և հարակից տարածաշրջանների ազգաբնակչության բուժօգնության սպասարկման որակի և արդյունավետության բարձրացմանը՝ թեթևացնելով ֆինանսական և սոցիալական բեռը: Կենտրոնի առկայությունը կնպաստի նաև բժիշկների կողմից հիվանդությունների ճիշտ և ժամանակին ախտորոշմանը: