Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց հիմնանորոգվող փողոցներով

  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ այսօր՝ մայիսի 25-ին, շրջայց կատարեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող փողոցներում, տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին, խնդիրներին: Շրջայցից հետո քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ քաղաքապետարանում անցկացվեց խորհրդակցություն, որին մասնակցում էին նախագծողներ, շինարարներ և այլք:

Քաղշինկոմիտեի նախագահը խորհրդակցության սկզբում նկատեց, որ վերջին այցից հետո բավական աշխատանքներ են իրականացվել, ապա մեկ առ մեկ անդրադարձավ հիմնանորոգվող փողոցներին, լսեց պատասխանատուների կողմից բարձրացվող բոլոր հարցերը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշխատանքների ընթացքում առաջ եկող բոլոր խնդիրները, առաջարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը պատասխանատուների հետ խոսեց նաև ժամկետների մասին, միաժամանակ ընդգծելով, որ փողոցաշինական աշխատանքներն ավարտին պետք է հասցվեն սահմանված ժամկետներում, պատշաճ և որակով: Հարկ է նշենք, որ փողոցաշինական աշխատանքների վերջնաժամկետ սահմանված է հունիսի 30-ը: