Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրիում իրականացվող փողոցաշինական ծրագրերի շրջանակներում հուլիսի 15-ին հերթական խորհրդակցությունն անցկացվեց Գյումրու քաղաքապետարանում

Գյումրիում իրականացվող փողոցաշինական ծրագրերի շրջանակներում հուլիսի 15-ին հերթական խորհրդակցությունն անցկացվեց Գյումրու քաղաքապետարանում: Այս անգամ խորհրդակցությունը գլխավորում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նախագծողներ, շինարարներ և այլք: Մինչ խորհրդակցությունը Վաչե Տերտերյանը շրջել էր փողոցներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, խնդիրներին: Խորհրդակցության ընթացքում, յուրաքանչյուր փողոցում կատարված և առաջիկա անելիքների մասին խոսելիս, պատասխանատուների հետ քննարկվեցին բազմաթիվ հարցեր, մի շարք խնդիրներ տեղում ստացան լուծումներ, իսկ որոշ հարցերի մասով տրվեցին հանձնարարականներ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև աշխատանքների որակին և վերահսկողությանն առնչվող հարցերին: