Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն հունվարի 13-ին հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել սպորտի, կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտի համայնքապատկան կառույցների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը  հունվարի 13-ին հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել սպորտի, կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտի համայնքապատկան կառույցների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումների ընթացքում քաղաքապետը անդրադարձել է 2019 թվականին կառույցների կատարած աշխատանքներին, խոսել 2020 թվականի ծրագրերից, առանձնացրել առաջիկա անելիքները: Յուրաքանչյուր կառույցի ղեկավար առանձին-առանձին ներկայացրել է, թե ինչ է անհրաժեշտ իր կառույցին, որքան գումար կպահանջվի անհրաժեշտ միջոցների ձեռքբերման, առկա խնդիրների լուծման համար: Քաղաքապետի հետ տեղում քննարկվել են բոլոր հարցերն ու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցները: