Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ 101-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Կիրակի, 24 Ապրիլ 2016 18:43

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ն է՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 101-րդ տարելիցը: Մեկ դար առաջ օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված սարսափելի ոճրագործությունը՝ ուղղված հայ ժողովրդի բնաջնջմանը, որակվեց որպես ցեղասպանություն, յուրաքանչյուր հայի հոգում դրոշմվելով որպես խորը և անդառնալի իրողություն: Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությանը չհաջողվեց ոչնչացնել հայությանը, այսօր առավել ևս չի հաջողվի լռեցնել ճշմարտության ձայնը, ջնջել հայի ինքնությունը ու հիշողությունը: Հանուն արդարության կայացման և մարդկության դեմ նման վայրագությունների բացառման համար, հայի կողքին պայքարել ու շարունակում են իրենց պայքարը բազում պետություններ: Վստահ եմ՝ վաղ թե ուշ Թուրքիան առերեսվելու է իր պատմության արյունալից էջերին, համապատասխան գնահատականի արժանանալով իր հրեշավոր հանցանքի համար: Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ իմ խորին հարգանքն եմ բերում հայ ժողովրդի անմեղ զոհերին՝ հայ ազգին մաղթելով անկոտրում կամք, վճռականություն և անպարտելիության ոգու հարստություն: