Այսօր՝ ապրիլի 23-ին, Գյումրիում մեկնարկեց համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, քաղաքապետարանի աշխատակազմը մասնակցում էր ծառատունկին, որին միացել էր նաև Շիրակի մարզպետարանը՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը միասին ծառեր տնկեցին Գյումրու Իսահակյանի անունը կրող պուրակում:
Ապրիլի 15-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Չինաստանի Սիան քաղաքի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սիանի ժողովրդական Կոնգրեսի կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության բաժնի տնօրեն Վեի Դոնգեմեին: Քաղաքապետը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա խոսեց հայ և չինացի ժողովուրդների միջև արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական կապերի, ինչպես նաև՝ Գյումրի և ՉԺՀ 9 մլն բնակչություն ունեցող Սիան քաղաքների, տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունների մասին: Վեի Դոնգեմեին իր հերթին շնորհակալություն հայտնեց քաղաքապետին` ցուցաբերած վերաբերմունքի և ջերմ ընդունելության համար:
Մարտի 31-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Գյումրին 2016թ. երիտասարդական մայրաքաղաքի» բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը, նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը:
Թատերական արվեստի հարգելի՛ գործիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Հայ թատերական արվեստի նվիրյալներն իրենց աշխատասիրությամբ և անսահման նվիրումով, բարձր պահելով թատրոնի հեղինակությունը, արժանի են առանձնակի գովեստի ու երախտագիտության:
Թատրոնը, և մասնավորապես Գյումրու թատրոնը, մշտապես կարողացել է նուրբ դիտողականությամբ համադրել և մեկտեղել մարդկային բաղձալի երազանքներն ու իրականությունը, անցյալն ու ներկան, որոնք արտացոլվել են հանդիսատեսին մատուցված գեղագիտական բարձր ճաշակով համեմված, ուսանելի և ճանաչողական ուղղվածություն ունեցող ներկայացումների մեջ:
Մարտի 23-ին «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում գյումրեցի անօթևան ընտանիքներից մեկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը նվիրվեց բնակարան: Անօթևան ընտանիքի ընտրությունը կատարվեց վիճակահանության միջոցով, որին մասնակցում էին փաստացի տնակում բնակվող 11 բազմազավակ ընտանիք: Բնակարանն ընտրվեց վիճակահանության առաջին մոտեցմամբ:
էջ 81 - 133