Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Կիրակի, 08 Մայիս 2016 20:01

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ:
71 տարի առաջ Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակը տարավ փայլուն հաղթանակ, իսկ 1992-ին հայ կամավորականներն ազատագրեցին Շուշին, այս օրն առավել նշանակալի դարձնելով հայ ժողովրդի համար: Դժվարին պայքարներում հայերը մշտապես կարողացել են հաղթանակած դուրս գալ, ինչը վառ վկայությունն է հայ զինվորների հայրենասիրության և նվիրվածության, անկոտրում ոգու և կամքի:
Գլուխ ենք խոնարհում և մեր հարգանքի տուրքը մատուցում բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց արիությամբ, անձնուրաց պայքարով և կյանքի գնով նվաճել են ազատ հայրենիքում ապրելու մեր իրավունքը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, մայիսյան տոների կապակցությամբ, մաղթելով խաղաղություն, բարեկեցություն եւ վստահություն ապագայի հանդեպ:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան