Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԵԵՊ 2-ՐԴ ՖՈՐՈՒՄ
Շաբաթ, 07 Մայիս 2016 21:34

 Մայիսի 6-ին Գյումրու նորակառույց Երիտասարդական պալատում մեկնարկեց Հայաստանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ) կողմից կազմակերպվող 2-րդ Միջմարզային ԵԵՊ Ֆորումը, որին ներկա էր նաև Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը: Փոխքաղաքապետը ողջունեց ՀՀ տարբեր մարզերից Գյումրի հյուրընկալած մասնակիցներին՝ կարևորելով նրանց ակտիվությունն ու նախաձեռնողականությունը երիտասարդական բոլոր ծրագրերում: Փոխքաղաքապետը ներկաներին փոխանցեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ողջույնի խոսնքն ու շնորհակալությունը՝ ծրագրի շրջանակներում Գյումրի հյուրընկալելու համար, հատկապես որ Գյումրին ունի բոլոր հնարավորություններն ու ներուժը երիտասարդական ծրագրերի իրագործման համար: Ռուբեն Սանոյանն իր խոսքում ընդգծեց՝ Գյումրու քաղաքապետարանը սերտ համագործակցում է երիտասարդների հետ, ինչի մասին կարող են վկայել նաև հենց իրենք՝ երիտասարդները:

IMG_5920

IMG_5932

IMG_6018

IMG_5956

IMG_5945

IMG_5949