Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի համար այսչափ կարևոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995թվականին, հանրաքվեի արդյունքում, հայ ժողովուրդն ընդունեց ՀՀ Հիմնական օրենքը, որը միտված էր ժողովրդավարության և ազատության ամրապնդմանը: Պատմական այս իրողությամբ հայ ժողովուրդը քայլ կատարեց դեպի իրավական պետություն, հիմքում ունենալով համամարդկային արժեքները, որոնց հավատարիմ մնալն ու պահպանելն այսօր յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն է: 2015 թվականին հայ ժողովուրդը կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որն իր հիմքում ուներ երկրի կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական դարձնելուն:Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն, խաղաղություն և կայուն առաջընթաց՝ ի շահ մեր երկիր և հասարակության բարօրության: