Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Հինգշաբթի, 19 Փետրվար 2015 10:49

SamvelBalasanyan

 Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց «Վորլդ Վիժն» կազմակերպության Հայաստանի ընդհանուր ծրագրերի ղեկավար՝ Շաղիկ Մարուխյանին: Քաղաքապետը բարձր գնահատեց վերջին 2 տարիներին կազմակերպության հետ համատեղ աշխատանքը՝ նշելով, որ դրանք եղել են բավականին արդյունավետ ու տեսանելի: 

 
 
Հինգշաբթի, 05 Փետրվար 2015 17:07

IMG_9713

  Այսօր՝ փետրվարի 5-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական հանդիպում-խորհրդակցությունն անցկացրեց Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և այլ զինվորականներ: Ավելի քան երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ քննարկված հարցրերի շրջանակներում որոշվել էր համապատասխան աշխատանքներ տանել առկա լարվածության նվազեցման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս հանդիպմանը պատասխանատուները քննարկեցին անցկացված միջոցառումների և տիրող իրավիճակի մասին որոշ հարցեր՝ միաժամանակ անդրադառնալով վերջերս մամուլում ակտիվ քննարկումների արժանացած Գյումրիում զինտեխնիկայի և զինվորականների տեղաշարժման ճանապարհային քարտեզին: 

 
 
 
Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 13:51

IMG_0769

Սիրելի hայրենակիցներ,
23 տարի առաջ այս օրը ընդունվեց պատմական մի որոշում, որով ազդարարվեց Հայոց Ազգային Բանակի ստեղծումը: Չնայած իր երիտասարդ տարեգրությանը` այսօր բանակը մեր պետականության ամրապնդման և զարգացման կարևորագույն երաշխիքն է, իսկ յուրաքանչյուր զինվորը` նորագույն պատմության կերտողը: Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի զինվորներին ու սպաներին, բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել զինվորական ծառայության հետ և մեր հայ ժողովրդին այս պանծալի տոնի առթիվ:

 
 
 
Երկուշաբաթի, 19 Հունվար 2015 19:58

SamvelBalasanyan

 Խորը ցավով տեղեկացա, որ բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Վստահ եմ, որ արվեց հնարավոր ամեն ինչ, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունից փրկված փոքրիկն ապրի: Անշուշտ, գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոսանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը:

 
 
 
Երկուշաբաթի, 19 Հունվար 2015 17:53

Հարգելի պարոն դատախազ,
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափազդու ողբերգությունը ցնցել է Գյումրի համայնքի բնակիչներին և ողջ հայությանը:
Ողբերգությունը առաջացրել է համայնքի բնակիչների արդարացի վրդովմունքը: Ազգաբնակչության մեջ տիրող լարվածությունը չի թուլանում, որը հղի է լուրջ հետևանքներով, ինչի ականատեսը եղանք վերջին օրերին: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 91 92 93 94 95 96 97 98 99 100 Հաջորդ > Վերջ >>

էջ 96 - 134