Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Շիրակի մարզի Փրկարարական վարչության պատասխանատուներին: Ողջունելով փրկարարներին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել վերջիններիս հետ Գյումրու քաղաքապետարանի համակարգված և ակտիվ աշխատանքը: Նոր տարվա նախաշեմին, քաղաքապետը հույս է հայտնել, որ հետագայում ակտիվ համագործակցությունը կշարունակվի, որը կապահովի բնակչության առավել պաշտպանվածություն արտակարգ իրավիճակներում: Իր հերթին ՇՄ Փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը
Հարգելի գյումրեցիներ,
26 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը մեր հիշողության մեջ մնացել է որպես ցավի ու խորը կսկիծի վկայություն: Աղետի գոտու յուրաքանչյուր բնակչի կենսագրության մեջ 88-ի աղետալի երկրաշարժը թողեց անջնջելի հետք՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր, ավերելով բազմաթիվ բնակավայրեր:
1988թ.-ի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը, գլուխ խոնարհելով անմեղ զոհերի շիրիմներին, ուզում եմ երախտիքի խոսք հղել նրանց, ովքեր չնայած ծանր պայմաններին և վշտալի կորուստներին, մնացին Գյումրիում և շենացրեցին քաղաքը: Գիտակցելով խորը ցավը՝ աղետի գոտու բնակչին ձեռք մեկնեցին աշխարհի բոլոր ծայրերից՝ օգնելով ու աջակցելով ավերված բնակավայրերի վերականգնմանը:
Սիրելի գյումրեցիներ, միասին հաղթահարել ու դեռ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները` շարունակելով ապրել ու արարել, ինչպես վայել է գյումրեցուն: Անսասան կամք և լավատեսություն բոլորիս:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն նոյեմբերի 26-ին շնորհավորել և պարգևատրել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին և մարզիչներին:
Նոյեմբերի 26-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին՝ Անդրիգ Մոլսին, Նիլս Քրիստենսոնին և Վիկտոր Բախտամյանին: Դանիական COWI խորհրդատվական կազմակերպությունը Գյումրիում էր կոշտ թափոնների կառավարման ծրագրային առաջարկով:
Նոյեմբերի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Շվեդիայի Ֆալուն քաղաքի փոխքաղաքապետ Բրունո Կաֆմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջ քաշեց համայնքի գործունեության հրապարակայնության հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրին առաջին համայնքն է Հայաստանում, որտեղ ավագանու նիստերի ժամանակ ուղիղ հեռարձակում է ապահովվում:
էջ 97 - 133