Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 13:51

IMG_0769

Սիրելի hայրենակիցներ,
23 տարի առաջ այս օրը ընդունվեց պատմական մի որոշում, որով ազդարարվեց Հայոց Ազգային Բանակի ստեղծումը: Չնայած իր երիտասարդ տարեգրությանը` այսօր բանակը մեր պետականության ամրապնդման և զարգացման կարևորագույն երաշխիքն է, իսկ յուրաքանչյուր զինվորը` նորագույն պատմության կերտողը: Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի զինվորներին ու սպաներին, բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել զինվորական ծառայության հետ և մեր հայ ժողովրդին այս պանծալի տոնի առթիվ: Կասկածից վեր է, որ մեր բանակը շարունակելու է աճել, զարգանալ` մնալով տարածաշրջանում ամենամարտունակը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի տոնի առթիվ` ցանկանալով քաջառողջություն, բարօրություն ու խաղաղ երկինք։


Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան