Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 17:39

15.06.2015

 Այսօր` հունիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է պաշտոնական այցով Գյումրիում գտնվող ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Ողջույնի խոսքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչության անհրաժեշտությունը հայ-ճապոնական հարաբերությունների խորացման հարցում: Խոսելով Գյումրիի և ճապոնական քաղաքներից մեկի հետ քույր քաղաք դառնալու և հետագա համագործակցության մասին՝ Գյումրու քաղաքապետը որպես կարևոր ուղղություն ընդգծել է սեյսմիկ ոլորտում փոխգործակցությունը: 

 
 
Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 17:33

15.06.2015

 Այսօր՝ հունիսի 17-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» միջոցառումը, որին ներկա էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Արդեն ավանդույթ դարձած ամենամյա միջոցառմանը մեծ ոգևորությամբ նախապատրաստվել էին ինչպես նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցները, այնպես էլ փոքրիկներն ու նրանց ծնողները: Գյումրու 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունների 827 սաներ հայկակա ժողովրդական, ժամանակակից ու դասական երգ երաժշտության ներքո ներկայացրեցին իրենց պարային համարները: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորեց երեխաներին, դաստիարակներին և ծնողներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նախադպրոցական կրթության դերը երեխաների համար` միաժամանակ բարի երթ մաղթելով փոքրիկներին կյանքի նոր փուլում:

 
 
 
Երեքշաբթի, 16 Հունիս 2015 15:27

15.06.2015

 Հունիսի 15-ին, Չինաստանի խաղաղության և զինաթափման կոմիտեն հանդիպել է Հայաստանի Խաղաղության կոմիտեի հետ <<Մեկ Ճանապարհ, Մեկ Գոտի>> թեմայով համաժողովին, որից հետո չինական պատվիրակության ներկայացուցիցչների հետ հանդիպել է նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Գյումրու քաղաքապետն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հայ-չինական հարաբերությունների զարգացմանը միտված ծրագրերի անհրաժեշտությունը, այդ թվում տնտեսության տարբեր ոլորտներում:

 
 
 
Երեքշաբթի, 16 Հունիս 2015 14:50

4.16.06.2015

 Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը հունիսի 16-ին տոնեց իր գործունեության 80-ամյակը: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Գյումրու քաղաքապետարանի ծրագրերի, արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը: Վերջինս ներկաներին փոխանցեց Գյումրու քաղաքապետի ողջույնի խոսքն ու շնորհավորանքը:

 
 
 
Երեքշաբթի, 16 Հունիս 2015 10:15

4.16.06.2015

 Հունիսի 15-ին, հաշվետու համերգով հանդես եկան Գյումրու քաղաքապետարանի ենթակայության Խ.Ավետիսյանի անվան թիվ 7 երաժշտական դպրոցի սաները: Մեկ տարվա աշխատանքի ամփոփիչ համերգին ներկա էր նաև քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը: Դպրոցի փողային նվագախումբը, երգչախումբը, դաշնամուրային, լարային ու փողային նվագարանների տարբեր դասարանների երեխաներ հանդիսատեսին ներկայացրեցին հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 91 92 93 94 95 96 97 98 99 100 Հաջորդ > Վերջ >>

էջ 91 - 134