Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

 Այսօր՝ ապրիլի 18-ին, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ Խաղաղության օղակի այգում տնկեցին 100 ծառ՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի:

 
 
Հինգշաբթի, 16 Ապրիլ 2015 16:36

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2015 թվականի ապրիլի 22-ից 24-ը քաղաքապետարանի նախաձեռնությամբ Գյումրի քաղաքում տեղի է ունենալու մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ստորև ներկայացվում է վերոհիշյալ օրերին անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցը:

ապրիլի 22 ժամը 14:00

«Անմոռուկ» ֆլեշմոբ - Գյումրու Վարդանանց հրապարակ

ապրիլի 22 ժամը 15:00

«Կամք առ կամք» խորագրով ցուցահանդես - Գյումրու «Ստիլ» պատկերասրահ

ապրիլի 24 ժամը 11:00

Ֆրիդ Սողոյանի «Վերածնունդ» հուշակոթողի բացում – Գյումրու Բագրատունյաց այգի

ապրիլի 24 ժամը 16:00

«Հարյուրամյա լռություն» գրական-երաժշտական ցերեկույթ - Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն

ապրիլի 24 ժամը 20:00

Մոմավառություն - Գյումրու Վարդանանց հրապարակ

 
 
 

                                                                                                                           

 
 
 
Երկուշաբաթի, 06 Ապրիլ 2015 23:24

Սիրելի հայուհիներ,
Շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ ցանկանալով քաջառողջություն, անմար ժպիտներ և գարնանային տրամադրություն:
Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ եղել է մեր ազգի պահպանման ու գոյատևման կարևոր գրավականներից մեկը՝ կրելով իր մեջ ավադապահության ու նվիրվածության անմար կրակը: Անուրանալի է հայ կնոջ դերը ինչպես պետականության ամրապնդման, ազգային գոյապայքարի, այնպես էլ սերունդների կրթության, դաստիարակության և ազգային նկարագրի պահպանման գործում: Մայրական սիրով են նախանշվում մեր առաջին քայլերը, իսկ նրա աղոթքներով և օրհնությամբ՝ մեր հաջողությունները: Սիրելի մայրեր, քույրեր, կանայք և դուստրեր, ցանկանում եմ ձեզ անսահման երջանկություն, սեր և ջերմություն:
Թող ձեր օջախներում թևածի խաղաղությունը, ներդաշնակությունը և ընտանեկան ջերմությունը, իսկ դուք լինեք միշտ սիրված ու գնահատված:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան

 
 
 
Երկուշաբաթի, 30 Մարտ 2015 12:36

Մարտի 28-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպեց «Շիրակ» հայրենակցական միության ներկայացուցիչներին՝ միության ղեկավար Վարազդատ Ավոյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկեցին Գյումրի քաղաքի կարգավիճակի փոփոխության օրենսդրական նախաձեռնության հետ կապված հարցեր:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 91 92 93 94 95 96 97 98 99 100 Հաջորդ > Վերջ >>

էջ 94 - 134