Նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին տեղեկացա մեծ ցավով ու ափսոսանքով: Մարդկային կյանքերի ողբերգական կորուստը, հիրավի, յուրաքանչյուրիս վիշտն է և առիթ է տալիս ավելի խորը մտածելու հետևանքների մասին: Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին ու հարազատներին, մաղթելով ոգու արիություն,սփոփանք և համբերություն, իսկ վիրավորներին՝ առողջություն և շուտափույթ ապաքինում:
Սիրելի գյումրեցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ, տոն, որ միավորում է բոլոր նրանց, ում համար թանկ է Գյումրի քաղաքը: Լինելով Հայաստանի մշակութային և մարզական զարկերակ, Գյումրիի ինքնատիպ կերպարում մշակութային հարուստ ավանդույթներն ու պատմական դիմագիծը ներդաշնակորեն միահյուսվում են արդիականի հետ: Գյումրին այլևս վեր հառնող, պայքարող ու վերածնվող քաղաք է, ու վերածնունդը նախ և առաջ սկսվում է յուրաքանչյուր գյումրեցու ոգու տոկունությունից: Այսօր մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում ` հնի կողքին ստեղծելով նորը, վերականգնելով կիսատը. վերանորոգվում են փողոցներ, լուսավորվում են թաղամասեր և վերականգնվում պատմամշակութային արժեքներ:
Հոկտեմբերի 18-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ԼՂՀ Ասկերանի շրջանի պատվիրակությանը` վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանի և Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանի գլխավորությամբ:
էջ 99 - 133