Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Երկուշաբաթի, 19 Հունվար 2015 19:58

 Խորը ցավով տեղեկացա, որ բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Վստահ եմ, որ արվեց հնարավոր ամեն ինչ, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունից փրկված փոքրիկն ապրի: Անշուշտ, գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոսանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը:

Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ցավակցում եմ փոքրիկի ազգականներին, գյումրեցիներին և բոլոր նրանց, ովքեր ողբերգական օրերին կիսեցին այս մեծ վիշտը:

Համբերություն ու ոգու տոկունություն եմ մաղթում և ակնկալում խստագույն պատիժ ոճրագործի համար:


Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան