Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի գյումրեցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր ազգի ամենանվիրական տոներից մեկի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Այս տոնն առանձնահատուկ խորհուրդ ունի յուրաքանչյուրիս համար, այն խորհրդանշում է հայի ազատատենչ ոգին, ազատ և անկախ պետություն ունենալու դարավոր երազանքն ու հինավուրց հայրենիքի հանդեպ սերն ու ակնածանքը : Չնայած իր կարճատև գոյությանը՝ Հայաստանի առաջին հանրապետությունը յուրօրինակ կամուրջ հանդիսացավ մեր ժողովրդի փառավոր պատմական անցյալի և նրա ապագայի միջև: Այն հայ ժողովրդին ներշնչեց հավատ և տոկունություն՝ նախանշելով պետականության վերականգնումը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ` մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և կայունություն:
Սիրելի՛ Շառլ Ազնավուր,
Գյումրեցիների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 91 ամյակի առթիվ: Ձեզ անվանել են Մեծ շանսոնյե, Մեծ երգի արքա, Մեծ արվեստագետ, սակայն այս բնորոշումներն անկարող են արտահայտելու պաշտամունքի հասնող այն սերը, որ ժողովուրդը տածում է Ձեր հանդեպ:
Սիրելի շրջանավարտներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի՝ ձեր կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկի կապակցությամբ: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախներին, ուսուցիչներին ու համադասարանցիներին և թևակոխում կյանքի նոր շրջան՝ լի վերելքներով ու հաղթանակներով: Դպրոցական տարիներին ձեռք բերած գիտելիքների, մարդասիրական ու հայրենասիրական անգնահատելի արժեքների շնորհիվ դուք ի զորու կլինեք հաղթահարել ցանկացած փորձություն և ձեր նպաստն ունենալ մեր պետության հզորացման գործում:
Մայիսի 17-ի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունեց ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին` պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի գլխավորությամբ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց Հայաստանում ԵՄ կողմից իրականացված ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով իր հերթին աջակցել Գյումրիում համատեղ ծրագրերի մշակմանը :
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ ձեզ մայիսյան տոների կապակցությամբ:
էջ 92 - 133