Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Երկուշաբաթի, 12 Հունվար 2015 20:54

SamvelBalasanyan

 Այսօր` հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը, հիրավի, ցնցեց ամբողջ քաղաքը: Գյումրեցի մի ողջ ընտանիքի սարսափելի կորուստը մեր ընդհանուր վիշտն է: Գիտակցելով խորը ցավը և սարսափելի հետևանքները` ցավակցություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին ուհարազատներին` մաղթելով ոգու արիություն և համբերություն, իսկ անմեղ փոքրիկին` շուտափույթ ապաքինում:
Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնումև կոչ եմ անում զինվել համբերությամբ, քանզի մեղավորները, անշուշտ, ստանալու են արժանի պատիժ:


Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան