Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Կիրակի, 07 Դեկտեմբեր 2014 10:28

7_27.11.2014.jpg

  Հարգելի գյումրեցիներ,
26 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը մեր հիշողության մեջ մնացել է որպես ցավի ու խորը կսկիծի վկայություն: Աղետի գոտու յուրաքանչյուր բնակչի կենսագրության մեջ 88-ի աղետալի երկրաշարժը թողեց անջնջելի հետք՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր, ավերելով բազմաթիվ բնակավայրեր:
1988թ.-ի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը, գլուխ խոնարհելով անմեղ զոհերի շիրիմներին, ուզում եմ երախտիքի խոսք հղել նրանց, ովքեր չնայած ծանր պայմաններին և վշտալի կորուստներին, մնացին Գյումրիում և շենացրեցին քաղաքը: Գիտակցելով խորը ցավը՝ աղետի գոտու բնակչին ձեռք մեկնեցին աշխարհի բոլոր ծայրերից՝ օգնելով ու աջակցելով ավերված բնակավայրերի վերականգնմանը:
Սիրելի գյումրեցիներ, միասին հաղթահարել ու դեռ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները` շարունակելով ապրել ու արարել, ինչպես վայել է գյումրեցուն: Անսասան կամք և լավատեսություն բոլորիս:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան

 
 
Հինգշաբթի, 27 Նոյեմբեր 2014 16:03

7_27.11.2014.jpg

  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն նոյեմբերի 26-ին շնորհավորել և պարգևատրել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին և մարզիչներին:

 
 
 
Հինգշաբթի, 27 Նոյեմբեր 2014 09:27

1_27.11.2014

 Նոյեմբերի 26-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին՝ Անդրիգ Մոլսին, Նիլս Քրիստենսոնին և Վիկտոր Բախտամյանին: Դանիական COWI խորհրդատվական կազմակերպությունը Գյումրիում էր կոշտ թափոնների կառավարման ծրագրային առաջարկով: 

 
 
 
Չորեքշաբթի, 26 Նոյեմբեր 2014 16:37

19.12.2012

  Նոյեմբերի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Շվեդիայի Ֆալուն քաղաքի փոխքաղաքապետ Բրունո Կաֆմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջ քաշեց համայնքի գործունեության հրապարակայնության հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրին առաջին համայնքն է Հայաստանում, որտեղ ավագանու նիստերի ժամանակ ուղիղ հեռարձակում է ապահովվում:

 
 
 
Չորեքշաբթի, 26 Նոյեմբեր 2014 16:11

19.12.2012

  Ձմռան նախապատրաստական աշխատանքները Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժինը սկսել է դեռ սեպտեմբեր ամսից՝ ձեռք է բերվել անհրաժեշտ քանակությամբ համապատասխան նյութեր՝ աղ և ավազ: Նոյեմբերի 24-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը տեղեկացրեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի կուտակված աղի և ավազի քանակը ավելին է, համապատասխան տեխնիկան էլ՝ ավելի շատ:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 91 92 93 94 95 96 97 98 99 100 Հաջորդ > Վերջ >>

էջ 98 - 134