Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Ուրբաթ, 27 Մարտ 2015 10:23

 Թատերարվեստի հարգարժան գործիչներ,
Սրտանց շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, որը ևս մեկ առիթ է ՝ ամփոփելու և արժևորելու Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած մեծ ավանդը:

 
 

12.03.2015b

Այսօր՝ մարտի 12-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում իրականացնում են տարածաշրջանային աղբավայրերի ստեղծման ծրագրի ուսումնասիրություն: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Ասիական զարգացման բանկի խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչները, ինպես նաև ոլորտի այլ պատասխանատուներ:

 

 
 
 
Շաբաթ, 07 Մարտ 2015 22:57

 Սիրելի կանայք,
 Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ:
Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու և կարևորելու ձեր վեհ առաքելությունը, տոկունությունը և արժանի դերակատարումը մեր պետության ու ազգի շենացման, հայոց ընտանիքի պահպանման գործում: Չենք դադարում արտահայտել մեր խորին հարգանքը, հիացմունքն ու ակնածանքը ձեր հանդեպ:

 
 
 
Չորեքշաբթի, 25 Փետրվար 2015 17:34

   

Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են զորավար Անդրանիկի հրապարակ` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին:

 
 
 
Չորեքշաբթի, 25 Փետրվար 2015 17:03

IMG_0189_copy

 Այսօր՝ փետրվարի 25-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Խորհրդային Միության հերոս, գիտնական Արթուր Չիլինգարովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քաղաքապետը նախ ողջունեց հայազգի մեծանուն գիտնականին՝ բարձր գնահատելով Արթուր Չիլինգարովի անուրանալի ներդրումը ինչպես գիտության, այնպես էլ քաղաքականության մեջ: Քաղաքապետը նաև կարևորեց մեծ գիտնականի դերը հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ամրապնդման հարցում: Արթուր Չիլինգարովը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար՝ միաժամանակ նշելով, որ Գյումրի է եկել՝ ցավակցելու հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության հետևանքով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան կապակցությամբ: Վերջինս նաև հետաքրքրվեց դեպքից հետո քաղաքում տիրող իրավիճակից, ինչին ի պատասխան քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ այս պահին առկա է գործի նախաքննության հետ կապված տեղեկատվության բացակայություն, ինչը ստեղծում է լարված իրավիճակ: Արթուր Չիլինգարովը խոստացավ ավելի հրապարակային նախաքննության հարցը բարձրացնել ռուսական կողմի մոտ:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 91 92 93 94 95 96 97 98 99 100 Հաջորդ > Վերջ >>

էջ 95 - 134