Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Չորեքշաբթի, 16 Նոյեմբեր 2016 21:22

 

Նոյեմբերի 16-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ցանցի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվեց յուրաքանչյուրի կատարած աշխատանքներն, ապա նաև հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող մի շարք հարցեր բարձրացվեցին: Քաղաքապետը ողջունելով ներկաներին, կարևորեց հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հարցերին մեծ ուշադրություն դարձնելը և հնարավորության սահմաններում դրանց լուծում տալը: