Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Շաբաթ, 03 Դեկտեմբեր 2016 09:33

 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը նշում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Առավել քան երբևէ, այսօր պետությունն իր հնարավորությունների շրջանակում ձգտում է գտնել հաշմանդամների խնդիրների լուծումները, միջավայրը նրանց համար դարձնելով առավել մատչելի և հարմարավետ: Մշտապես իմ ուշադրության կենտրոնում պահելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները՝ քաղաքի զարգացման առաջիկա ծրագրերում ևս նեռվում են ու առաջարկվում դրանց լուծման հնարավոր տարբերակները: Մեզանից յուրաքանչյուրի ուսերին է դրված խոցելի այս խավին ժամանակակից հասարակություն ինտեգրելու բարդ և պատասխանատու գործը:  

Սահմանափակ կարողություններով մարդկանց բաժին է ընկել դժվար փորձություն,սակայն նրանք մշտապես կարողանում են հաղթահարել դժվարությունները` ցուցաբերելով բացառիկ կամքի ուժ, լավատեսություն և կյանքի հանդեպ անսասան հավատ: Մշտապես կարևորելով յուրաքանչյուր անձի դերակատարությունը մեր հասարակության մեջ՝ այսօր էլ վստաբար շարունակում եմ այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր առողջական վիճակից , պետք է ունենա հասարակության լիիրավ անդամ կոչվելու, հասարակությանը լիարժեք ինտերգրվելու իրական հնարավորություն և պայմաններ: Այս օրը խորհրդանշական է նաև այն առումով, որ միավորում է բոլորին, ովքեր անտարբեր չեն հասարակության այն խոցելի շերտի նկատմամբ, ով մեր առանձնահատուկ ուշադրության ու հոգատար վերաբերմունքի կարիքն ունի:

Թույլ տվեք բոլոր գյումրեցիների ու անձամբ իմ անունից մաղթել ձեզ ու ձեր ընտանիքներին քաջառողջություն, արիություն և լավատեսություն:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան