Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայ-ամերիկյան ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների «Սուրբ Ծնունդ» բարեգործական հիմնադրամի նախագահ Հովհաննես Բալայանին
Երեքշաբթի, 08 Նոյեմբեր 2016 22:17

Նոյեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայ-ամերիկյան ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների «Սուրբ Ծնունդ» բարեգործական հիմնադրամի նախագահ Հովհաննես Բալայանին: Քաղաքապետը ողջունեց Բալայանի այցը Գյումրի, ապա կողմները խոսեցին առաջիկա ծրագրերից, անելիքներից: Հիմնադրամի նախագահ Հովհաննես Բալայանն իր խոսքում ընդգծեց՝ հիմնադրամի միջոցներով կվերանորոգվի Գյումրու «Լապտերիկ» նախակրթարանը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունը: Քաղաքապետի հետ հանդիպումից հետո Հովհաննես Բալայանը եղավ նաև «Էյլիթիյա» և «Լապտերիկ» նախակրթարաններում: Նշենք, որ հիմնադրամի նախաձեռնությամբ վերանորոգումից հետո այս տարվա հունիսին շահագործման հանձնվեց Գյումրու «Էյլիթիյա» նախակրթարանի մի մասնաշենքը: