Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՍԵՎ ԲԵՐԴ ԱՄՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ARMMOD FASHION ՆԱԽԱԳԻԾԸ

Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ հուլիսի 29–ին Գյումրու Սև բերդ ամրոցում տեղի ունեցավ ArmMod Fashion նախագծի Fashion Show –ն` "Together" անվանումով: Ցուցադրությանը ներկայացվեց ինչպես Գյումրիի, այնպես էլ՝ Երևանի հայ երիտասարդ մոդելավորղների հագուստները` Հայաստանի լավագույն մոդելների մասնակցությամբ: Ցուցադրությանը ներկա էր նաև քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը, ով ողջունելով նախաձեռնությունը՝ կարևորեց դրա կազմակերպումն ու անցկացումը Գյումրիում: