Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՀՌՈՄԻ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Օդանավակայանում հանձնվեց նրան: Սրբազան Քահանայապետի կողմից ևս նվեր՝ հուշամեդալ է փոխանցվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ձեռամբ պատարագ մատուցվեց Գյումրու Վարդանանց հրապարակում, որն ուղեկցվեց «Գոհար» և Տիրամայր Հայաստանի երգչախմբեր կողմի մատուցված շարականներով՝ խմբավարությամբ Ռոբերտ Մլքեյանի:
Պատարագից առաջ Հռոմի ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր խոսքում նշեց. «Եկել եմ որպես ուխտավոր այս օրհնյալ երկիրը` հանդիպելու ձեզ հետ: Աստված հիշեց ձեր հավատարմությունը Ավետարանի ձեր հավատի անդրանկության, հիմնված առաքյալների քարոզության վրա, որոնց հիշատակն եք տոնում այսօր: Այս հողի վրա, հուսկ, ձեր սուրբերից և վարդապետներից ոմանք ստեղծեցին այբուբենը ժողովրդի համար, և ժողովուրդն Ավետարանի պատգամը քարոզեց, բոլորը միասին վկայելով, նույնիսկ արյան և ծանր փորձությունների գնով, որ «Աստծո սերը կյանքից ավել արժե»:
Մինչ պատարագը Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր խոսքում ընդգծեց.«Գյումրին Հայաստանի պատմական այն քաղաքներից է, որտեղ ծաղկում են ապրել հայ քրիստոնեական դարավոր արժեքները, ներդաշնակությամբ ձուլվել մեր ժողովրդի պատմությունն ու մշակույթը, հյուրընկալության սիրառատ ոգին: Գյումրիի ժողովուրդը առանձնանում է խորին հավատքով և եկեղեցասիրությամբ, կրողն է նաև քրիստոնեական եղբայրական համակեցության գեղեցիկ ավանդույթի, որի վկայությունն է այսօր այստեղ աղոթքի կանգնած Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների և քրիստոնեական այլ հարանվանությունների հավատացյալ զավակների ներկայությունը»:
Պատարագի ավարտից հետո Սրբազան Քահանայապետը Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի, արք.Տ. Ռաֆայել,
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ միասին իր պապամոբիլով շրջեց հրապարակում և իր հայրական օրհնությունը բաշխեց ժողովրդին:

IMG_3399

IMG_3401

IMG_3402

IMG_3403

IMG_7837

IMG_7844