Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐ, 14-ԱՄՅԱ ԱՎԵՏԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
Հինգշաբթի, 14 Հուլիս 2016 10:57

Հունիսի 13-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց գյումրեցի սաքսոֆոնահար, 14-ամյա Ավետիս Հովսեփյանին: Երիտասարդ երաժիշտը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրանտ Պողոսյանի նախաձեռնությամբ, սույն թվականի հուլիսի 8-ին Ճապոնիայի Նագոյա քաղաքում մասնակցել է Ստեֆանի Թոփալյանի համերգ-ճաշկերույթին: Ճաշկերույթի կազմակերպման նպատակը եղել է կազմակերպել հանգանակություն՝ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության Ա.Բրուտյանի անվան երաժշտական դպրոցին աջակցություն ցուցաբերելը: Համերգ-ճաշկերույթին Ավետիս Հովսեփյանը կատարել է երեք ստեղծագործություն՝ հայկական, դասական և ջազային: Միջոցառման ընթացքում հանգանակվել է մոտ 10.000 հազար ԱՄՆ դոլար: Գյումրու քաղաքապետը Սամվել Բալասանյանը ողջունելով երիտասարդ երաժիշտ Ավետիս Հովսեփյանին՝ իր խոսքում ընդգծեց. հանգանակված գումարը կծախսվի դպրոցի կարիքների համար: Քաղաքապետը Ավետիսից հետաքրքրվեց Ճապոնիա կատարած այցի, հետագա անելիքների մասին: Ավետիսը մանրամասներ պատմեց ընդունելության, իր հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի և համերգ-ճաշկերույթի մասին: Ավետիսի ծնողներն, ովքեր ներկա էին հանդիպմանը, շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին իրենց որդու հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի և ջերմ ընդունելության համար:

13700048_1808741302746367_7820932579165318435_n

13627170_1808741326079698_8108296495391919286_n

13686733_1808741322746365_7922161409129204524_n

13700029_1808740882746409_1461986092388119088_n_1