Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՔԱՂԱՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ
Հինգշաբթի, 21 Հուլիս 2016 22:04

Հուլիսի 20-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շրջայց կատարեց քաղաքի մի շարք փողոցներով, որտեղ այս պահին ընթանում են բարեկարգման աշխատանքներ: Քաղաքապետը նախ եղավ Գյումրու Մայակովսկի փողոցում (Լաչինի միջանցք), տեղում ծանոթացավ իրականացված աշխատանքներին, զրուցեց տարածքում առևտուր անող քաղաքացիների հետ, լսեց նրանց կարծիքները: Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին փողոցի բարեկարգման նախաձեռնության համար, միաժամանակ ընդգծելով, որ տարիներ շարունակ այս փողոցում բարեկարգում աշխատանքներ չէին իրականացվել: Քաղաքապետն այնուհետ շրջեց Մադոյան, Մյասնիկյան, Նորավան թաղամասի Նիզամի, Օլեգ Կոշեվոյ, ապա նաև՝ Ղուկասյան և Ալեքսանդրովսկի փողոցներում: Քաղաքապետը բոլոր փողոցներում ծանոթացավ ընթացող աշխատանքներին, զրուցեց շինարարների հետ, հետաքրքրվեց հետագա անելիքներից, բոլոր փողոցներում տալով համապատասխան հանձնարարականներ: