Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 23:47
PDF

11873421_1671692356451263_2242440037623386367_n

 Սիրելի գյումրեցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա կապակցությամբ: Այս օրը մեր ամենանվիրական ու սիրելի տոներից մեկն է: Այն միավորում է բոլոր գյումրեցիներին, ում համար թանկ է հարազատ քաղաքը, ով հպարտանում է նրա անցյալով, հարուստ ժառանգությամբ և անսպառ նվիրումով ու սիրով կերտում է նրա նորօրյա տարեգրությունը: Հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր տոն պատեհ առիթ է արժևորելու մեր անցած ուղին: Հետադարձ հայացք գցելով դեպի անցյալը` մենք վստահաբար կարող ենք փաստել, որ իր հերթական տոնը Գյումրին դիմավորում է շոշափելի նվաճումներով:
Աղետ տեսած մեր հնամենի քաղաքը օրեցօր հաստատուն քայլերով վերականգնվում է մեր համատեղ ջանքերի շնորհիվ: 

 
 
Երկուշաբաթի, 31 Օգոստոս 2015 22:08

11873421_1671692356451263_2242440037623386367_n

 Սիրելի աշակերտներ, ուսանողներ, կրթության ոլորտի նվիրյալներ, Ջերմորեն շնորհավորում եմ սեպտեմբերի 1-իՙ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս օրն առանձնահատուկ խորհուրդ ունի յուրաքանչյուրի համար, իսկ դպրոցի շեմն առաջին անգամ հատող հազարավոր երեխաների համար այն ազդարարում է նաև կյանքի նոր ուղու սկիզբը: 

 
 
 
Ուրբաթ, 28 Օգոստոս 2015 18:15

Գրենական պիտույքներ և պայուսակներ՝ Գյումրու նախակրթարանների սաներին

 
 
 

11873421_1671692356451263_2242440037623386367_n

 Այսօր՝ օգոստոսի 21-ին, տեղի ունեցավ երկրորդական փողոցների տուֆ քարով սալապատման պիլոտային ծրագրով հիմնանորոգված առաջին փողոցի բացումը, որին մասնակցում էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետը շնորհավորեց բնակիչներին, խնդրեց հետևողական լինել փողոցի հարակից տարածքների մաքրությանը՝ կարևորելով այս փողոցի բարեկարգումը: Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին՝ նշելով, որ չէին էլ հիշում, թե իրենց փողոցը վերջին անգամ երբ է նորոգվել: Ղուկասյան փողոցի ավելի քան 320մ երկարությամբ հատվածը ընտրվեց պիլոտային ծրագրով բարեկարգման համար դեռևս այս տարվա գարնանը: Այս տարբերակով փողոցաշինությունն ավելի էժան է և դիմացկուն: Քանի որ Գյումրու փողոցների գերակշիռ մասը երկրաշարժից հետո անանցանելի է, քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ երկրորդական փողոցների համար նախաձեռնած սալապատման ծրագիրը, եթե հաջող ընթացք ունենա, մյուս՝ ավելի քիչ երթևեկելի փողոցները ևս կսալապատվեն: Այս տարի տեղական միջոցներով իրականացվում է Գյումրիի համար լայնածավալ փողոցաշինություն: Տեղական բյուջեով նորոգվող 8 փողոցներին այս տարի կառավարության հրատապ ծրագրով կավելանա ևս 3-ը:

 
 
 

11873421_1671692356451263_2242440037623386367_n

 Oգոստոսի 14-ին տեղի ունեցավ Գյումրու Շչեդրին փողոցի՝ Գ. Նժդեհ- Շիրակացի միացնող հատվածի պաշտոնական բացումը; Փողոցն իրար է կապում Տեքստիլ և Պոլիգոն թաղամասերը: Քաղաքապետը շնորհավորեց բնակիչներին, խնդրեց պահպանել փողոցի հարակից տարածքների մաքրությունը, միաժամանակ խոստանալով, հնարավորությունների առկայության դեպքում անդրադառնալ նաև մայթերին: 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 81 82 83 84 85 86 87 88 89 90 Հաջորդ > Վերջ >>

էջ 88 - 134