Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Սիրելի´ հայրենակիցներ,
Հարգելի գյումրեցիներ,
Շնորհավորում եմ մեր պետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Արդեն երկու տասնամյակ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքը, լինելով իրավական համակարգի հիմքը, հանդես է գալիս որպես լավագույն երաշխիք մի երկրի քաղաքացիների համար, ովքեր երկար են պայքարել ինքնիշխան, ազատ ու իրավական պետության համար:

 
 
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 21:25

Հուլիսի 1-ին Գյումրու զինկոմիսարիատից 47 զինակոչիկ մեկնեցին բանակ: Այս տարվա ամառային առաջին զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այլ պաշտոնյաներ ու զինվորականներ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց զորակոչիկներին` մաղթելով նրանց խաղաղ երկինք ու բարի ծառայություն, իսկ նրանց հարազատներին` համբերություն:

 
 
 
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 21:19

Հուլիսի 2-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց «Կազա» շվեցարական մարդասիրական հիմնադրամի հիմնադիրներ Դարիո և Մոնիք Բոնդոլֆիներին, հիմնադրամի տնօրեն Անահիտ Մինասյանին, հիմնադրամի Գյումրու գրասենյակի պատասխանատու Սուսաննա Գրիգորյանին: Քաղաքապետը ողջունեց հյուրերին, ևս մեկ անգամ կարևորելով հիմնադրամի հետ համագործակցությունը, հետաքրքրվեց Գյումրիում իրենց հետագա ներդրումներով ու անելիքներով: Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար, ապա ներկայացրեցին ծրագրերն ու անելիքները: Քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց ցանկացած հարցում աջակցել նրանց: Հիմնադրամի միջոցներով Գյումրու Շերամի անվան երաժշտական դպրոցում կատարվում են վերանորոգման աշխատանքներ:

 
 
 
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 21:16

Այսօր` հուլիսի 3-ին, արդեն 8-րդ տարին կազմակերպվող Աշխատանքի տոնավաճառին ներկա էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա ողջունեց նախաձեռնությունն ու հույս հայտնեց, որ աշխատանքի տոնավաճառի արդյունքում գյումրեցիները կկարողանան իրենց համար համապատասախան աշխատանք գտնել:

 
 
 
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 21:12

Հուլիսի 3-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը աշխատանքային շրջայց կատարեց Գյումրու փողոցներով, տեղում ծանոթանալով համայնքային բյուջեի միջոցներով փողոցների հիմնանորոգման, բարեկարգման աշխատանքներին: Շրջայցը սկսելով Աբովյան փողոցից` քաղաքապետը իր դիտարկումն արեց կատարված աշխատանքներին, միաժամանակ ընդգծելով, թե որ հատվածում ինչ աշխատանքներ դեռ պետք է արվեն: Քաղաքապետն այնուհետ եղավ Մսի կոմբինատ թաղամասի Լալայան փողոցում, որից հետո շրջեց Ղուկասյան, Գարեգին Նժդեհ, Ռեպին, Գրիբայեդով և մի քանի այլ փողոցներով: Քաղաքապետը լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծեց, որ ՀՀ կառավարության հրատապ ծրագրով գումարն արդեն հատկացվել է մարզերին: Մեր մարզին հատկացված գումարների շրջանակում կնորոգվի Մազմանյան, Մատնիշյան, Մադոյան և Ռուսթավելի փողոցները: Շրջայցի ընթացքում քաղաքապետը զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց առաջարկները: Բնակիչներն իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին` փողոցաշինությանը մեծ ուշադրություն դարձնելու համար, միաժամանակ հույս հայտնելով, որ բարեկարգվող փողոցների թիվը գնալով կշատանա:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 81 82 83 84 85 86 87 88 89 90 Հաջորդ > Վերջ >>

էջ 90 - 134