Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Կիրակի, 04 Հոկտեմբեր 2015 23:36

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 Սիրելի ուսուցիչներ,
Կրթության ոլորտի հարգելի նվիրյալներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, տոն, որը լի է հարգանքով, երախտագիտությամբ և ջերմությամբ: Մանկավարժ լինելը նախ և առաջ կոչում է և անսահման նվիրվածություն՝ յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ: Բոլոր ժամանակներում ուսուցիչը մշտապես կանգնած է եղել հասարակության ամենաբարձր ու պատասխանատու հարթակին՝ իր տված գիտելիքներով նախանշելով մատաղ սերնդի ապագան: 

 
 
Հինգշաբթի, 01 Հոկտեմբեր 2015 20:31

1_10_2015

  Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին հանձնեց Չինաստանի Սիան քաղաքում կնքված հուշագիրը, որով համագործակցության հիմք է դրվում Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի և Սիանի ծրագրային ապահովման պարկի միջև: Երկու երկրների տեխնոլոգիական կենտրոնների միջև հուշագիրը կնքվել էր սեպտեմբերի 25-ին Չինաստանի Սիան քաղաքում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում, որի նպատակն է Գյումրին դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների միջազգային և տարածաշրջանային կենտրոն:

 
 
 
Ուրբաթ, 25 Սեպտեմբեր 2015 17:46

ir

News.am էլեկտրոնային կայքի՝ «Գյումրիում «Ոչ»-ի ճակատի հանրահավաքի համար հոսանք չեն տրամադրում» հոդվածում նշվել է, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին «Ոչ»-ի ճակատի հրավիրած հանրահավաքը փորձում են խոչընդոտել, հոսանք չի տրամադրվում:

 
 
 
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբեր 2015 21:13

Gyumri_WorldHeritageCities

  Սեպտեմբերի 18-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ տարածաշրջանային համաժողով, որտեղ պաշտոնապես տրվեց Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթի և ստեղծարարություն» և Եվրոպա­յի Խորհրդի հետ համատեղ իրականացվող «Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինա­կան ռազմավարությունը պատմական քաղաքներում» (COMUS) ծրագրե­րի մեկնար­կը:
Համաժողովին ներկա էին Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի մշակութային ծրագրերի համակարգողները, «Համաշխարհային ժառանգության քաղաքներ կազմակերպության» ներկայացուցիչներ, Բրիտանական խորհրդի և այլ միջազգային կազ­մա­կեր­պու­թյուննե­րի, վերոհիշյալ ծրագրերին միացած 6 երկրների` Հայաստան, Վրաս­տան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, պետական այրեր, ծրագրերում ընդգրկված պատմական քաղաքների քաղաքապետեր, ԶԼՄ-ների ներկայա­ցուցիչ­ներ: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ մշակույթի նախա­րա­րի տեղակալ Արև Սամուելյանը: Համաժողովին մասնակցում էին նաև Գորիսի քաղա­­քապետ Վաչագան Ադունցը և Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը: Համաժողովում ներկայացվեցին Արևելյան գործընկերության երեք հիմնական մշակութային ծրագրերը` «Մշակույթ և ստեղծարարություն», COMUS և «Ստեղծագործ Եվրոպա»:

 
 
 
Երկուշաբաթի, 21 Սեպտեմբեր 2015 09:03

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ

   Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ մեր երկրի կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: 1991թվականի սեպտեմբերի 21-ին իրականացավ հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ իր բնօրրանում ձեռք բերել այն գերագույն արժեքը, որն ազգի հարատևման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն նախապայմանն է:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 81 82 83 84 85 86 87 88 89 90 Հաջորդ > Վերջ >>

էջ 86 - 134