Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 23:47
PDF

11873421_1671692356451263_2242440037623386367_n

 Սիրելի գյումրեցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա կապակցությամբ: Այս օրը մեր ամենանվիրական ու սիրելի տոներից մեկն է: Այն միավորում է բոլոր գյումրեցիներին, ում համար թանկ է հարազատ քաղաքը, ով հպարտանում է նրա անցյալով, հարուստ ժառանգությամբ և անսպառ նվիրումով ու սիրով կերտում է նրա նորօրյա տարեգրությունը: Հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր տոն պատեհ առիթ է արժևորելու մեր անցած ուղին: Հետադարձ հայացք գցելով դեպի անցյալը` մենք վստահաբար կարող ենք փաստել, որ իր հերթական տոնը Գյումրին դիմավորում է շոշափելի նվաճումներով:
Աղետ տեսած մեր հնամենի քաղաքը օրեցօր հաստատուն քայլերով վերականգնվում է մեր համատեղ ջանքերի շնորհիվ: Ես հպարտ եմ, որ ծառայում եմ Գյումրիին, և վստահեցնում եմ անել հնարավորն ու կարելին մեր հաջողությունները կրկնապատկելու և հարազատ քաղաքը ժամանակակից ու բարեկեցիկ քաղաք դարձնելու համար:
Սիրելի գյումրեցիներ, վերստին շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղ երկինք, քաջառողջություն, իղձերի իրականացում և ընտանեկան երջանկություն:
Շնորհավոր տոնդ, սիրելի Գյումրի:


Գյումրու քաղաքապետՙ Սամվել Բալասանյան