Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Նոյեմբերի 17-ին, ուսանողների միջազգային օրվա առիթով Գյումրու նորակառույց Երիտասարդական պալատում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպեց երիտասարդների, ուսանողների հետ: Քաղաքապետը շնորհավորեց երիտասարդներին՝մաղթելով լինել միասնական, համերաշխ ու կառուցողական գաղափարներով՝ հանուն մեր քաղաքի ու երկրի զարգացման: Քաղաքապետը վստահեցրեց՝ պատրաստ են երիտասարդների հետ քննարկելու, օժանդակելու և միասին կյանքի կոչելու ցանկացած իրատեսական ծրագիր ու նախաձեռնություն, որը նպատակաուղղված կլինի քաղաքի շենացմանն ու հասարակական կյանքում երիտասարդության ակտիվացմանը: Հանդիպում քննարկման ընթացքում քաղաքապետը պատասխանեց երիտասարդներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ինչպես Գյումրու զարգացման հիմնախնդիրներին, այնպես էլ՝ դրանցում երիտասարդների մասնացկությանն ու դերին: Հանդիպման ընթացքում 34 երիտասարդներ՝ ուսանողներ, արվեստի երիտասարդ ներկայացուցիչներ, երիտասարդ մարզիկներ և երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պարգևատրվեցին քաղաքապետի պատվոգրով: Հանդիպման ավարտին երիտասարդների համար կազմակերպվել էր համերգ՝ գյումրեցի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ:

 
 

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ

12240468_1703354149951750_7885517075514902125_o

Նոյեմբերի 10-ին, Գյումրու «Ստիլ» պատկերասրահում քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ երիտասարդության համերաշխության միջազգային օրվան նվիրված երիտասարդ հեղինակների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էր 19 հեղինակների աշխատանքներ, ովքեր աշխատում և ստեղծագործում են Գյումրիում:

 
 
 

717112015

Ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության անմեղ զոհերի՝ նոյեմբերի 16-ին, մոմավառություն էր կազմակերպվել::

 
 
 
Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 13:41

Սիրելի գյումրեցիներ
Ինչպես և խոստացել էի, Ձեզ եմ ներկայացնում «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որի իրագործմամբ հուսով եմ կկարողանանք բեկում մտցնել մեր քաղաքի համար այդքան կարևոր անօթևանության լուծման խնդրում: Նորից եմ կրկնում, որ պատրաստ եմ քննարկել ցանկացած միտք և առաջարկ՝ այս թեմայի առնչությամբ:

 
 
 
Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 15:43

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ
Ընդունե՛ք իմ ջերմ շնորհավորանքները ձեր մասնագիտական տոնի՝ Հայկական մամուլի օրվա կապակցությամբ: Հայ մամուլի պատմության ավելի քան 200 տարիների ընթացքում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները մշտապես պատվով են կատարել իրենց մասնագիտական պարտքը, եղել են մայրենի լեզվի, խոսքի ազատության ջատագովներ և հասարակության առջև ծառացած խնդիրների օբյեկտիվ լուսաբանողներ: Ուրախ եմ, որ այսօր էլ մամուլի դաշտում գործում են գրագետ և բանիմաց մասնագետներ, որոնց հետ արդեն 3 տարի արդյունավետ համագործակցում ենք տպագիր մամուլի,

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 81 82 83 84 85 86 87 88 89 90 Հաջորդ > Վերջ >>

էջ 85 - 134