Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

30.11.2015_1

Սիրելի՛ գյումրեցիներ,

Մեկ տարի առաջ այս օրը՝ հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը՝ Ավետիսյանների սպանությունը, ցնցեց համայն հայությանն ու աշխարհասփյուռ ժողովրդին: Մի ամբողջ ընտանիքի ողբերգություն, որ մինչ օրս անասելի ցավ է պատճառում բոլորիս: Այսօր էլ վերքերը դեռ թարմ են, իսկ տեղի ունեցածը՝ բոլորիս հիշողություններում դրոշմված է որպես 2015 թվականի ամենախավար իրողություն: Սիրելի՛ գյումրեցիներ, Մեկ տարի առաջ այս օրը՝ հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը՝ Ավետիսյանների սպանությունը, ցնցեց համայն հայությանն ու աշխարհասփյուռ ժողովրդին: Մի ամբողջ ընտանիքի ողբերգություն, որ մինչ օրս անասելի ցավ է պատճառում բոլորիս: Այսօր էլ վերքերը դեռ թարմ են, իսկ տեղի ունեցածը՝ բոլորիս հիշողություններում դրոշմված է որպես 2015 թվականի ամենախավար իրողություն: 

 
 
Չորեքշաբթի, 30 Դեկտեմբեր 2015 20:04

12339256_1710110669276098_1812588407064034091_o_1

 Սիրելի հայրենակիցներ
Մի քանի ժամից պատմություն կդառնա 2015 թվականը Տարին սկսվեց մեզ բոլորիս ցնցած Ավետիսյանների ընտանիքի ողբերգությամբ, սակայն գյումրեցին, ինչպես միշտ, իր մեջ ուժ գտավ հաղթահարելու ցավը և իրեն բնորոշ կենսունակությամբ շարունակեց քաղաքը շենացնելու ու զարգացնելու իր ուղին:

 
 
 
Երկուշաբաթի, 07 Դեկտեմբեր 2015 10:52

  Հարգելի գյումրեցիներ,

 Տարիների չամոքվող վիշտ ու ավերածություններ պատճառած 88-ից անցավ 27 տարի: Քառորդ դարից ավելի հիշողությունը լի է ցավով ու կսկիծով, քանզի մեր քաղաքի պատմության ամենավշտալի էջըՙ Դեկտեմբերի 7-ը, դրոշմված է յուրաքանչյուր գյումրեցու կենսագրության մեջ: 88-ի ավերիչ երկրաշարժը միավորեց ոչ միայն մեզ, այլև համաշխարհային մարդկությանը, ովքեր աղետից ժամեր անց արդեն մեր կողքին էին: Խոնարհվելով հազարավոր անմեղ զոհերի հիշատակինՙ այսօր մեր պարտքն է նաև երախտիքի խոսքն ուղղել նրանց, ովքեր ծանր պահերին օգնության ձեռք մեկնեցին գյումրեցուն և օգնեցին քաղաքի վերականգնմանն ու կառուցմանը: 

 
 
 
Հինգշաբթի, 03 Դեկտեմբեր 2015 21:54

12339256_1710110669276098_1812588407064034091_o_1

  Դեկտեմբերի 3-ին, վաղ առավոտից Գյումրիում սկսվել են ձյան մաքրման աշխատանքներ: Քաղաքի փողոցների մաքրման համար գործադրվել է մոտ երկու տասնյակ տեխնիկա: Վաղ առավոտից քաղաքի փողոցները մշակվել են աղավազային խառնուրդով, քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցների կողմից քաղաքի որոշ հատվածներում մաքրվել են մայթերն ու դրանց հարակից տարածքները: Մաքրվել է քաղաքի բոլոր ասֆալտապատ փողոցներն ու հրապարակները: Եղանակային կանխատեսումներին հետևելով՝ քաղաքապետարանի համապատասխան բաժնում դեռ երեկ էր խոհրդակցություն հրավիրվել, տրվել համապատասխան հանձնարարականներ: Կնյազ Մանասյանի փոխանցմամբ՝ ձմռան նախապատրաստական աշխատանքներին իրենք սկսել էին պատրաստվել դեռ սեպտեմբեր ամսից՝ նախապես ձեռք բերելով 30 տոննա աղ, մոտ 1000 խորանարդ մետր ավազ, ստուգվել ու համապատասխան վիճակի է բերվել նաև տեխնիկաները:

 
 
 
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 20:40

_MG_8105

Նոյեմբերի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց «World Vision» միջազգային բարեգործական կազմակերպության Շիրակի զարգացման ծրագրի ղեկավար Արտակ Օրդյանին: Հանդիպմանը քննարկվեց Ամանորյա միջոցառումների և մի շարք այլ ծրագրերին վերաբերող հարցեր:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 81 82 83 84 85 86 87 88 89 90 Հաջորդ > Վերջ >>

էջ 84 - 134