Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Շաբաթ, 16 Ապրիլ 2016 13:36

12339256_1710110669276098_1812588407064034091_o_1

  Ապրիլի 15-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Չինաստանի Սիան քաղաքի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սիանի ժողովրդական Կոնգրեսի կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության բաժնի տնօրեն Վեի Դոնգեմեին: Քաղաքապետը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա խոսեց հայ և չինացի ժողովուրդների միջև արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական կապերի, ինչպես նաև՝ Գյումրի և ՉԺՀ 9 մլն բնակչություն ունեցող Սիան քաղաքների, տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունների մասին: Վեի Դոնգեմեին իր հերթին շնորհակալություն հայտնեց քաղաքապետին` ցուցաբերած վերաբերմունքի և ջերմ ընդունելության համար: 

 
 
Ուրբաթ, 01 Ապրիլ 2016 20:51

12339256_1710110669276098_1812588407064034091_o_1

 Մարտի 31-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Գյումրին 2016թ. երիտասարդական մայրաքաղաքի» բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը, նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը: 

 
 
 
Կիրակի, 27 Մարտ 2016 09:25

12339256_1710110669276098_1812588407064034091_o_1

Թատերական արվեստի հարգելի՛ գործիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Հայ թատերական արվեստի նվիրյալներն իրենց աշխատասիրությամբ և անսահման նվիրումով, բարձր պահելով թատրոնի հեղինակությունը, արժանի են առանձնակի գովեստի ու երախտագիտության:
Թատրոնը, և մասնավորապես Գյումրու թատրոնը, մշտապես կարողացել է նուրբ դիտողականությամբ համադրել և մեկտեղել մարդկային բաղձալի երազանքներն ու իրականությունը, անցյալն ու ներկան, որոնք արտացոլվել են հանդիսատեսին մատուցված գեղագիտական բարձր ճաշակով համեմված, ուսանելի և ճանաչողական ուղղվածություն ունեցող ներկայացումների մեջ:

 
 
 
Հինգշաբթի, 24 Մարտ 2016 13:21

12339256_1710110669276098_1812588407064034091_o_1

  Մարտի 23-ին «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում գյումրեցի անօթևան ընտանիքներից մեկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը նվիրվեց բնակարան: Անօթևան ընտանիքի ընտրությունը կատարվեց վիճակահանության միջոցով, որին մասնակցում էին փաստացի տնակում բնակվող 11 բազմազավակ ընտանիք: Բնակարանն ընտրվեց վիճակահանության առաջին մոտեցմամբ:

 
 
 
Շաբաթ, 19 Մարտ 2016 12:28

12339256_1710110669276098_1812588407064034091_o_1

  Քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնած «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 13 բնակարան է նվիրում Գյումրեցի անօթևան ընտանիքներին: 10 բնակարան նվիրվում է ընկերության սեփականատեր ՍամվելԿարապետյանի նախաձեռնությամբ ու միջոցներով, երկու բնակարան ձեռք է բերվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների միջոցներով, ևս մեկը՝ ընկերության Արհմիութենական կոմիտեի կողմից:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 81 82 83 84 85 86 87 88 89 90 Հաջորդ > Վերջ >>

էջ 82 - 134