Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոյեմբերի 26-ին հերթական խորհրդակցությունն է անցկացրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի, սուբվենցիոն ծրագրերի և համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրերի շրջանակներում: Խորհրդակցությանը մասնակցում էին վերը նշված ծրագրերում ընդգրկված շինարարները, վերահսկողություն իրականացնող կառույցի պատասխանատուները:
Ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանը պարգևատրվեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով
Նոյեմբերի 24-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի 75-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, քաղաքապետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք:
Նոյեմբերի 25-ին Գյումրու քաղաքապետարանում երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին ներկայացվեց Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029 թթ․ հայեցակարգը, 2020-2021 թթ․ ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծերը։
Գյումրու քաղաքապետարան-«ԱՐԴԱ» բարեգործական հիմնադրամ համագործակցության շրջանակներում շարունակվում է սոցիալական բնակարանաշինության ծրագրի 3-րդ փուլը: Այս փուլով նախատեսվում է Մովսես Խորենացի 46/1 հասցեում գտնվող շենքի վերջին երկու մուտքերի կառուցմամբ շահագործման հանձնել ևս 18 սոցիալական բնակարան: Բնակարաններից 14-ը կլինեն մեկ սենյականոց, իսկ 4-ը՝ երկու սենյականոց: Այս պահին իրականացվում են ներքին հարդարման աշխատանքները:
Սիրելի՛ վանաձորցիներ,
Հարգելի՛ Մամիկոն Ասլանյան,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի Վանաձորի տոնի առիթով։ Օրն այս ևս մեկ առիթ է մեր սերն արտահայտելու բոլորիս սիրելի, պարզ ու գրկաբաց Վանաձորի հանդեպ։ Հայաստանի երրորդ քաղաքն այսօր բոլորիս աչքի առաջ օր-օրի ծաղկում է ու հզորանում՝ դառնալով առավել գեղեցիկ, հարմարավետ ու ներկայանալի։ Լիահույս եմ, որ դեռ շատ ու շատ ծրագրեր կիրականացվեն Վանաձորում՝ ի նպաստ ծառայելով քաղաքի առավել զարգացմանն ու հզորացմանը։
էջ 9 - 108