Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Հուլիսի 16-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ դեսպանի խորհրդական Ժոու Հոնյուի: Քաղաքապետը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա խոսեց Չինաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների, մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցության, առկա գործակցությունների խորացման մասին:


 
 

Սիրելի´ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի ու ժողովրդի համար այսչափ կարևոր տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: 1995թվականին հայ ժողովուրդն ընդունեց ՀՀ Հիմնական օրենքը, իսկ 2015 թվականին կողմ քվեարկեց սահմանադրական այն փոփոխություններին, որոնք միտված էին մեր երկրի կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական դարձնելուն, քաղաքացիական հասարակության դերը երկրի կառավարման գործընթացին ընդլայնելուն:

Մոտ երկու տասնամյակ առաջ ՀՀ հիմնական օրենքի ընդունմամբ հայ ժողովուրդը քայլ կատարեց դեպի իրավական պետություն, որի հիմքում համամարդկային արժեքներն էին: Առավելի քան երբևէ, այսօր մեզանից յուրաքանչյուրի պարտքն է համամարդկային այդ արժեքներին հավատարիմ մնալն ու անխախտ պահպանելը:

 

 
 
 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն հուլիսի 4-ին հերթական խորհրդակցությունն է անցկացրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրերի շրջանակներում:

Խորհրդակցությանը մասնակցում էին նախագծողները, շինարարները և բոլոր այն կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն վերը նշված ծրագրերով իրականացվող փողոցաշինական աշխատանքների հետ: Խորհրդակցության ընթացքում առանձին-առանձին ներկայացվեցին փողոցները, քննարկվեցին ասֆալտի շերտի, հենասյուների հիմքերի, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգերի, մալուխների անցկացմանն առնչվող բազմաթիվ հարցեր:


 
 
 

Ռազմատեխնիկական միջազգային «Բանակ-2019» համաժողովի շրջանակներում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում հունիսի 28-ին կազմակերպված միջոցառման շրջանակներում ցուցադրվել է ռազմաբազայի զինտեխնիկան:

102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի ուղեկցությամբ տարածքում շրջել, ներկայացված զինտեխնիկային ծանոթացել են մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանը և այլք:


 
 
 

Սիրելի՛ երեխաներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ամենապայծառ տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Տոն, որ օրացույցում բոլորիս համար ամենասպասվածն է և սիրելին:

Սիրելի փոքրիկներ, մեր պայծառ ապագայի, մեր վաղվա լուսավոր օրվա կերտողները, դուք ձեր ջերմությամբ ու ժպիտներով, ծափ ու ծիծաղով նոր իմաստ ու երանգ եք հաղորդում մեծերիս կյանքին: Հունիսմեկյան այս հրաշալի օրը ևս մեկ առիթ է պատասխանատվության առավել մեծ զգացումով համախմբվել ձեր շահերի և իրավունքների պաշտպանության, կրթության ու դաստիարակությանն առնչվող հարցերի լուծման շուրջ:

 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

էջ 5 - 100