Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

26.02.2024թ. ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance)» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակներում ձեռք բերված KARCHER ֆիրմայի փոքր փոշեկուլ մեքենան այսօր՝ փետրվարի 26-ին, Գյումրիում էր:

 
 

25.02.2024թ. Փետրվարի 25-ին լրանում է զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 159-ամյակը
Ի հիշատակ մեծ հայդուկապետի, հայ մեծ զորավարի, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանի, ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Անդրանիկ Օզանյանի արձանին:

 
 
 

21.02.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ փետրվարի 21-ին, հյուրընկալել են գյումրեցի դարբիններին:
Ողջունելով ներկաներին, Վարդգես Սամսոնյանն իր խոսքում անդրադարձ է կատարել Գյումրիի դարբնության ավանդույթին, դարբնության միջազգային ճանաչելիության կարևորությանը, դրա ուղղությամբ անհրաժեշտ միջոցներին ու աշխատանքներին. «Ձեր աշխատանքներն ամբողջ աշխարհով տարածում ունեն, ամեն անգամ այդ մասին լսելիս ուրախանում ենք: Սերնդեսերունդ փոխանցվում է ձեր տաղանդն ու արվեստը, բայց ցավ ենք ապրում, որ այս գործի շարունակողներն են քիչ: Խոսքիս ընթացքում միտք առաջ եկավ՝ դարբինների պուրակ ունենալ Գյումրիում, ձեզանից յուրաքանչյուրն իր գործը ներկայացնի այդ պուրակում: Եկեք քննարկենք, որոշենք ու նախաձեռնենք: Պուրակը կլինի ևս մեկ հետաքրքիր վայր մեր քաղաքում, թե՛ քաղաքի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար: Այս կերպ մենք կկարողանանք սերունդներին փոխանցել դարբնագործության հարուստ պատմությունը»,- ավելացրել է Վ.Սամսոնյանը:

 
 
 

20.02.2024թ. 8 նոր միկրոավտոբուս՝ քաղաքի երթուղային ցանցի համալրման համար
Ձեռք բերված նոր միկրոավտոբուսներն այսօր՝ փետրվարի 20-ին, Գյումրիում էին:
ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024թ.-ին նախատեսվում է ձեռք բերել 30 միկրոավտոբուս՝ քաղաքի երթուղային ցանցի լիարժեք թարմացման համար: 30 միկրոավտոբուսի ձեռքբերման սուբվենցիոն հայտն ուղարվել է կառավարության հաստատման: Առայժմ ձեռք է բերվել 8 հատ՝ հրատապության հիմքով, քաղաքի 3 երթուղիներ սպասարկող «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ն երկուսի սպասարկումից հրաժարվել է:

 
 
 

19.02.2024թ. Փետրվարի 19-ը` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

էջ 6 - 134