Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Սիրելի հայրենակիցներ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, շնորհավորում եմ բոլորիդ Շուշիի ազատագրման օրվա, Հաղթանակի և Խաղաղության տոնի առիթով։ Շուշիի ազատագրումն ուղղակի հաղթանակ չէր, այն վճռական բեկում էր արցախյան պատերազմում և վառ վկայություն հայ զինվորների հայրենասիրության, նվիրվածության և անկոտրում ոգում։ 75 տարի առաջ

 

 
 

Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի օրը մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, զինվորականներ այցելել են «Մայր Հայաստան» հուշահամալիր, ծաղիկներ դրել Հայենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող Անմար կրակի մոտ:

 
 
 

Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ին կապակցությամբ։ Օրն այս լավագույն առիթներից է փառաբանելու և մեծարելու աշխատավորին, նրա արարումն ու աշխատանքը: Աշխատանքը յուրաքանչյուրի օջախի, երկրի ամրապնդման ու կյանքի որակի բարելավման հիմնական գրավական է: Բոլոր ժամանակներում հայ աշխատավորը մշտապես աչքի է ընկել աշխատանքի հանդեպ իր յուրօրինակ մոտեցմամբ, արարող ձեռքով։ Դժվարին այս օրերին մենք մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր երկրում ու մեր քաղաքում արժանապատիվ աշխատանքի և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։

 

 
 
 

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի (Օնիկ Կարապետյան) ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 106 տարեկան: Հարգանքի տուրք մատուցելով մեծանուն բանաստեղծի հիշատակին՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներ, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը և այլք, ծաղիկներ դրեցին մեծանուն բանաստեղծի հուշարձանին:

 
 
 

Սիրելի հայրենակիցներ,

Համայն հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Ուղիղ 105 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրվեց և իրագործվեց սարսափելի ոճրագործություն, որին զոհ դարձավ 1.5 մլն հայ: Օսմանյան Թուրքիայի այդ հրեշավոր արարքի հիմքում հայի ինքնության բնաջնջում էր, ինչն առ այսօր յուրաքանչյուր հայի հոգում դրոշմված է որպես խորը և անդառնալի իրողություն:

 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

էջ 2 - 106