Այսօր` հոկտեմբերի 10-ին, Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ հերթական բաց խորհրդակցությունը փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի գլխավորությամբ՝ կապված քաղաքում ջրամատակարարման նոր ցանցի անցկացման աշխատանքների հետևանքով քանդված փողոցներում առկա իրավիճակի հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցները և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ, Գերմանական KFW բանկի, «Դարոժնիկ» և «Սադե» շինարարական ընկերությունների ներկայացուցիչները: Փոխքաղաքապետ Ռ. Սանոյանը նախ ներկայացրեց իրավիճակի վերահսկման անհրաժեշտությունը ձմռան նախաշեմին՝ ընդգծելով առկա բացթողումներն ու խնդիրները, որոնք կապված են ինչպես աշխատանքների որակի, իրականացման ժամկետների, այնպես էլ պատշաճ իրազեկման հետ:
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Գյումրի և Դոմոդեդովո քաղաքների միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որին ռուսական կողմից մասնակցում էին Դոմոդեդովո համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Դանիլեյկոն, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևը և այլ պաշտոնյաներ: Մինչ հուշագրի ստորագրումը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց երկու քաղաքների միջև փոխգործակցային հարաբերությունների ձևավորման վրա՝ նշելով, որ այս առումով պաշտոնական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ է:
Սիրելի ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, որը մենք նշում ենք առանձնակի ջերմությամբ և երախտագիտությամբ: Բոլոր ժամանակներում ուսուցչի առջև դրվել են ամենաբարձր պահանջները, իսկ հայ ուսուցիչը միշտ պատվով է ընդունել ժամանակի մարտահրավերները` լինելով հասարակակական, քաղաքական, պատմական իրադարձությունների կենտրոնում, հանդես գալով որպես մշակույթի, գիտության և ազգային նկարագրի կրող:
Անհերքելի է մանկավարժի դերը հասարակության ձևավորման հարցում, քանզի վերջինիս աշխատանքը չի կայանում միայն նրանում, որ սերունդներին փոխանցում է գիտելիքների որոշակի պաշար: Ուսուցչի բարձր առաքելությունը աշակերտի` որպես անհատի և հայրենիքի արժանի զավակի ձևավորման մեջ է:
Այսօր` հոկտեմբերի 3-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ՌԴ Դոմոդեդովո քաղաքային շրջանի պատվիրակությանը` Նիկոլայ Դանիլեյկոյի գլխավորությամբ, որին ներկա էր նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևը: Սամվել Բալասանյանը նախ ողջունել է պատվիրակությանը` հույս հայտնելով, որ ձևավորվող բարեկամական հարաբերությունները երկու քաղաքների միջև կունենան լավագույն հեռանկարներ` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու քաղաքներն էլ ունեն գեղեցիկ մշակութային և մարզական ավանդույթներ:
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունեց «Հայկական ծրագրի» շրջանակներում Գյումրիում ուսանող գերմանացի աշակերտներին և ծրագրի պատասխանատուներին: Հանդիպման սկզբում Սամվել Բալասանյանը շնորհավորեց գերմանացի բարեկամներին՝ Գերմանիայի Միասնության օրվա առթիվ, որից հետո անդրադարձավ նմանատիպ ծրագրերի նշանակությանը երկու ժողովուրդների միջև կապի սերտացման տեսանկյունից:
էջ 101 - 134