Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Հինգշաբթի, 15 Մայիս 2014 13:26

DSC_0154

 Այսօր՝ Ընտանիքի միջազգային օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց և շնորհավորեց գյումրեցի մի խումբ ընտանիքների, ինչպես նաև այցելեց ՔԿԱԳ (ԶԱԳՍ) Գյումրու տարածքային ստորաբաժանում՝ հանձնելով մանկավարժների, լսողական խնդիրներ ունեցողների, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ խնամակալած, բազմազավակ և նորակազմ ընտանիքներին դրամական պարգևներ և նվերներ:

 
 
Չորեքշաբթի, 14 Մայիս 2014 14:12

Zinanshan

Սիրելի գյումրեցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ, որը լավագույն առիթն է ևս մեկ անգամ անդրադառնալու ընտանիքի և ընտանեկան ավանդույթների լավագույնս պահպանման խնդիրներին: Պետությունը ուժեղ է իր ընտանիքով ու, թերևս, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայկական ընտանիքը բոլոր ժամանակներում եղել է ու կա պետության կարևորագույն օղակը: Անժխտելի է այն մեծ դերն ու նշանակությունը, որը հայերը վերագրում են ընտանիքին՝ հայ օջախին ու տանը: 

 
 
 
Ուրբաթ, 09 Մայիս 2014 15:55

Հաղթանակի օրվա զորահանդես Գյումրիում (Ֆոտոշարք)

 
 
 
Ուրբաթ, 09 Մայիս 2014 15:45

IMG_3871

 Մեծ Հայրենական և Արցախյան ազատամարտերի հարգելի մասնակիցներ, Արցախի պաշտպանության բանակի մարտիկներ.
Սրտանց շնորհավորում եմ Մայիսի 9 կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք: 69 տարի առաջ այս օրը մեր հերոս հայրերը, խորհրդային բազմազգ բանակի կազմում, ստիպեցին ֆաշիստական Գերմանիային ստորագրել կապտուլացա և դրեցին մարդկության պատմության ամենամասշտաբային և արյունոտ պատերազմի վերջակետը:

 
 
 
Հինգշաբթի, 08 Մայիս 2014 15:10

DSC_0134

  Այսօր, մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Գյումրու «Շիրակ» գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման-պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց ազատամարտի զոհերի հիշատակին: Քաղաքապետը նաև շնորհավորեց ազատամարտիկներին Երկրապահի օրվա կապակցությամբ:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 101 102 103 104 105 106 107 108 109 110 Հաջորդ > Վերջ >>

էջ 109 - 134