Այսօր` հունիսի 21 ին, աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպում ունեցավ Ախալքալաքի ղեկավարության և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գյումրի և Ախալքալաքի միջև առկա մշակույթային կապերն ավելի խորացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Գյումրու քաղաքապետի աշխատանքային այցը Վրաստանի հանրապետություն շարունակվում է և նախատեսված են այլ հանդիպումներ:
Սիրելի բուժաշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, օր, որը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ: Ձեր աշխատանքը միշտ եղել ու մնում է հարգված ու պահանջված, քանզի առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է: Ընտրելով բուժաշխատողի մասնագիտությունը՝ դուք ձեզ վրա եք վերցրել չափազանց պատասխանատու առաքելություն` թեթևացնել հիվանդների ցավը և ապահովել մարդկանց առողջության պահպանումը: Պատասխանատվության բարձր զգացումով և բարձր պրոֆեսիոնալիզմով ամեն օր հարյուրավոր մարդկանց պարգևում եք առողջություն ու հաճախ նաև՝ ապրելու հնարավորություն:
Այսօր` հունիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ՝ Զարեհ Սինանյանին: Հանդիպման մեկնարկին, որին մասնակցում էր նաև ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, Սամվել Բալասանյանը ողջունեց բարձրաստիճան հյուրին Գյումրի կատարած իր այցի համար և հույս հայտնեց, որ այն կխթանի Գյումրու և Գլենդելի միջև հարաբերությունների խորացմանը: Պատասխան խոսքում Գլենդելի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ շատ է կարևորում Գյումրի քաղաքի դերն ու նշանակությունը Հայաստանի կյանքում: Ըստ Զարեհ Սինանյանի, Գյումրիի և Գլենդելի միջև համագործակցության սերտացումը իրատեսական է: Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ հռչակելու մասին փաթեթ ներկայացրեց իր գործընկերոջը՝ ուսումնասիրության և առաջարկներ ներկայացնելու համար: Այնուհետև Զարեհ Սինանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Այսօր՝ հունիսի 14 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց «Գյումրու հաշվապահական հաշվառման» գրասենյակի բացման արարողությանը, որը սկզբնական շրջանում աշխատանքով կապահովի շուրջ մեկ տասնյակ մասնագետների, որոնց թիվը հետագայում կաճի:
էջ 105 - 133