Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ
Շաբաթ, 21 Հունիս 2014 10:59

Municipality

Սիրելի բուժաշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, օր, որը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ: Ձեր աշխատանքը միշտ եղել ու մնում է հարգված ու պահանջված, քանզի առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է: Ընտրելով բուժաշխատողի մասնագիտությունը՝ դուք ձեզ վրա եք վերցրել չափազանց պատասխանատու առաքելություն` թեթևացնել հիվանդների ցավը և ապահովել մարդկանց առողջության պահպանումը: Պատասխանատվության բարձր զգացումով և բարձր պրոֆեսիոնալիզմով ամեն օր հարյուրավոր մարդկանց պարգևում եք առողջություն ու հաճախ նաև՝ ապրելու հնարավորություն: 

 
 
Չորեքշաբթի, 18 Հունիս 2014 14:48

images/stories/staff/Malxasyan_Gurgen.jpg 

 
 
 
Երեքշաբթի, 17 Հունիս 2014 12:44

Գյումրու քաղաքապետն ընդունեց Գլենդելի քաղաքապետին

 Այսօր` հունիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ՝ Զարեհ Սինանյանին: Հանդիպման մեկնարկին, որին մասնակցում էր նաև ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, Սամվել Բալասանյանը ողջունեց բարձրաստիճան հյուրին Գյումրի կատարած իր այցի համար և հույս հայտնեց, որ այն կխթանի Գյումրու և Գլենդելի միջև հարաբերությունների խորացմանը: Պատասխան խոսքում Գլենդելի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ շատ է կարևորում Գյումրի քաղաքի դերն ու նշանակությունը Հայաստանի կյանքում: Ըստ Զարեհ Սինանյանի, Գյումրիի և Գլենդելի միջև համագործակցության սերտացումը իրատեսական է: Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ հռչակելու մասին փաթեթ ներկայացրեց իր գործընկերոջը՝ ուսումնասիրության և առաջարկներ ներկայացնելու համար: Այնուհետև Զարեհ Սինանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

 
 
 
Շաբաթ, 14 Հունիս 2014 16:22

IMG_4606

Այսօր՝ հունիսի 14 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց «Գյումրու հաշվապահական հաշվառման» գրասենյակի բացման արարողությանը, որը սկզբնական շրջանում աշխատանքով կապահովի շուրջ մեկ տասնյակ մասնագետների, որոնց թիվը հետագայում կաճի: 

 
 
 
Երեքշաբթի, 10 Հունիս 2014 00:00

shrjajc

 Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել քաղաքի մի շարք փողոցներով, որտեղ կատարվում են հիմնանորոգման և փոսանորոգման աշխատանքներ: Մասնավորապես քաղաքապետն այցելել է Բաղրամյան փողոց և նորակառույց ֆուտբոլի ակադեմիայի տարածք:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 101 102 103 104 105 106 107 108 109 110 Հաջորդ > Վերջ >>

էջ 106 - 134