Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի և Դոմոդեդովո քաղաքների միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր
Երկուշաբաթի, 06 Հոկտեմբեր 2014 14:55

 Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Գյումրի և Դոմոդեդովո քաղաքների միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որին ռուսական կողմից մասնակցում էին Դոմոդեդովո համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Դանիլեյկոն, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևը և այլ պաշտոնյաներ: Մինչ հուշագրի ստորագրումը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց երկու քաղաքների միջև փոխգործակցային հարաբերությունների ձևավորման վրա՝ նշելով, որ այս առումով պաշտոնական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ է: Իր հերթին Դոմոդեդովո քաղաքի պատվիրակության ղեկավար Նիկոլայ Դանիլեյկոն բարձր գնահատեց կողմերի պատրաստակամությունը՝ նշելով, որ տեսնում է երկու քաղաքների միջև համագործակցության դրական հեռանկար ինչպես մշակութային, այնպես էլ գործարար ոլորտներում: Հուշագիրը ներառում է նաև համագործակցային այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են զբոսաշրջությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաև երկու քաղաքների գործարարների համար նպաստավոր պայմանների ձևավորումը:
Հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Դոմոդեդովո համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Դանիլեյկոյի համատեղ մամլո ասուլիսը:

IMG_4928

IMG_4915

IMG_4917