Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Բաց խորհրդակցություն քաղաքապետարանում ջրաշինարարների մասնակցությամբ
Ուրբաթ, 10 Հոկտեմբեր 2014 15:59

 Այսօր` հոկտեմբերի 10-ին, Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ հերթական բաց խորհրդակցությունը փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի գլխավորությամբ՝ կապված քաղաքում ջրամատակարարման նոր ցանցի անցկացման աշխատանքների հետևանքով քանդված փողոցներում առկա իրավիճակի հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցները և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ, Գերմանական KFW բանկի, «Դարոժնիկ» և «Սադե» շինարարական ընկերությունների ներկայացուցիչները: Փոխքաղաքապետ Ռ. Սանոյանը նախ ներկայացրեց իրավիճակի վերահսկման անհրաժեշտությունը ձմռան նախաշեմին՝ ընդգծելով առկա բացթողումներն ու խնդիրները, որոնք կապված են ինչպես աշխատանքների որակի, իրականացման ժամկետների, այնպես էլ պատշաճ իրազեկման հետ: Ի պատասխան ասվածի, KFW բանկի ներկայացուցիչը կարևորեց շահագրգիռ բոլոր կողմերի հետ արդյունավետ աշխատանքը՝ նշելով, որ առկա խնդիրների պատասխանները պետք է ճշտել աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների հետ: Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը և KFW բանկի ինժեներ Թոմաս Վոլֆը, ընդգծելով ծրագրի անհրաժեշտությունը, պայմանավորվեցին ձմռան նախաշեմին կարճ ժամկետներում ուղղել առկա բացթողումները:

IMG_5194

IMG_5194