Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում շարունակվում են շինաշխատանքները Խ.Դաշտենց փողոցում:
ՀՀ կառավարություն հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են «Մայր Հայաստան» հուշահամալիրի սանդղաջրվեժի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինաշխատանքները:
Գյումրու քաղաքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են Գյումրու Երկաթգծի Նորավան թաղամասի Աղայան, Շիրվանզադե, Մեքենավարներ փողոցներում, ընդհանուր՝ մոտ 480 մետր երկարությամբ: Շինաշխատանքներն իրականացնում է «Ստագ» ՍՊԸ-ն:
ՀՀ կառավարություն հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են «Մայր Հայաստան» հուշահամալիրի սանդղաջրվեժի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինաշխատանքները: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի հետ միասին այսօր՝ հունիսի 22-ին, եղել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:
ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով (50-50% հարաբերակցությամբ) ձեռք բերված փոշեկուլ մեքենան արդեն Գյումրիում է։ Նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված մեքենաներից 11-ը՝ 4 բազմաֆունկցիոնալ և 7 աղբատար, Գյումրի բերվել էին դեռ փետրվար ամսին:
Սուբվենցիոն այս ծրագրի շրջանակներում ձեռք բերված էքսկավատոր-ամբարձիչն առկա մեքենայական պարկը կհամալրի առաջիկա օրերին։
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում քաղաքապետարանը ձեռք էր բերել ևս մեկ էքսկավատոր-ամբարձիչ և «Գրեյդեր», որոնք Գյումրի բերվել էին դեռ նախորդ տարի։
էջ 1 - 2