Այսօր՝ մայիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային, Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան ՋովաննիՌիչուլլիին, Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտինա Քուիկին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Այսօր՝ Ընտանիքի միջազգային օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց և շնորհավորեց գյումրեցի մի խումբ ընտանիքների, ինչպես նաև այցելեց ՔԿԱԳ (ԶԱԳՍ) Գյումրու տարածքային ստորաբաժանում՝ հանձնելով մանկավարժների, լսողական խնդիրներ ունեցողների, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ խնամակալած, բազմազավակ և նորակազմ ընտանիքներին դրամական պարգևներ և նվերներ:
Սիրելի գյումրեցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ, որը լավագույն առիթն է ևս մեկ անգամ անդրադառնալու ընտանիքի և ընտանեկան ավանդույթների լավագույնս պահպանման խնդիրներին: Պետությունը ուժեղ է իր ընտանիքով ու, թերևս, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայկական ընտանիքը բոլոր ժամանակներում եղել է ու կա պետության կարևորագույն օղակը: Անժխտելի է այն մեծ դերն ու նշանակությունը, որը հայերը վերագրում են ընտանիքին՝ հայ օջախին ու տանը:
Մեծ Հայրենական և Արցախյան ազատամարտերի հարգելի մասնակիցներ, Արցախի պաշտպանության բանակի մարտիկներ.
Սրտանց շնորհավորում եմ Մայիսի 9 կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք: 69 տարի առաջ այս օրը մեր հերոս հայրերը, խորհրդային բազմազգ բանակի կազմում, ստիպեցին ֆաշիստական Գերմանիային ստորագրել կապտուլացա և դրեցին մարդկության պատմության ամենամասշտաբային և արյունոտ պատերազմի վերջակետը:
էջ 108 - 133