Գլխավոր էջ Information Center News
Monday, 07 March 2016 22:30
There are no translations available.

12339256_1710110669276098_1812588407064034091_o_1

Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում դուք եղել եք ընտանեկան օջախի պահապանը, մատաղ սերնդի դաստիարակողն ու ազգային ավանդույթների կրողը: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ դուք գեղեցկացնում եք մեր կյանքն ու մեզ մղում նոր նախաձեռնությունների:

 

 
 
There are no translations available.

12339256_1710110669276098_1812588407064034091_o_1

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Այսօր մեր շատ սիրելի Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 57 տարեկան: Մեծ հայորդի, ով դրեց հիմքը հայոց բանակաշինության ու իր մեծ ավանդն ունեցավ բանակի կայացման գործում: Իրեն բնորոշ անհատականության և ուժեղ կամային հատկանիշների շնորհիվ Սպարապետը կարողացավ իր շուրջ համախմբել կամավորների, հաղթանակ տոնելով պարտադրված պատերազմում: Կարճատև կյանքի ընթացքում Սպարապետը կարողացավ իր մեծ ներդրումն ունենալ նաև հայոց պետականության կայացման ու հզորացման գործընթացում:

 
 
 
Friday, 12 February 2016 11:22
There are no translations available.

1_12_02_2016

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդամների առաջին հանդիպումը, որը ղեկավարում էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հանդիպմանը ներկա էին հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված գրեթե բոլոր անդամները՝ գլխավորությամբ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, Ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

 
 
 
Monday, 08 February 2016 13:37
There are no translations available.

12339256_1710110669276098_1812588407064034091_o_1

 Փետրվարի 7-ին Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում անցկացվեց «Բուն Բարեկենդանի» տոնակատարությունը, ինչպես նաև՝ «Գյումրու ձմեռ» ամենամյա միջոցառումը, որին մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխաքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և այլք:

 
 
 
Wednesday, 27 January 2016 22:07
There are no translations available.

12339256_1710110669276098_1812588407064034091_o_1

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Լինելով անկախությունը վերականգնած երկրի առաջին պետական կառույցը՝ մեր բանակը փառավոր հաղթանակ տարավ պարտադրված պատերազմում՝ դառնալով Հայրենիքի սահմանների հուսալի պաշտպան: Գոյության 24 տարիների ընթացքում Հայոց բանակը պատվով իրականացրեց և շարունակում է իրականացնել իր առջև դրված պարտականությունը՝ նվաճելով տարածաշրջանի ամենամարտունակ բանակի տիտղոսը: 

 
 
 
<< Start < Prev 81 82 83 84 85 86 87 88 89 90 Next > End >>

Page 83 of 134